ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանդիսատեսի նախընտրած բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմը հատնի է
19:55 19.01.2018

Հանդիսատեսի նախընտրած բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմը հատնի է

Indie Wire պարբերականը հրապարակել է բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկն ըստ կինոհանդիսատեսի վարկածի: Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ինչպես նշում են հեղինակները՝ վարկանիշից երևում է, թե նոր որ կինոֆիլմերին է հաջողվել համալրել այդ ցանկը 2018-ի սկզբի դրությամբ:

«Մի՞թե կա աշխարհում մեկ այլ ցուցակ, որտեղ «Սարդ-մարդը. Վերադարձ տուն» ֆիլմն ավելի լավ հորիզոնական է զբաղեցնում, քան «Ապոկալիպսիսն այսօր»,- ասել են ցանկը կազմողմերը, գրում է Lenta.ru-ն:

Առաջին հորիզոնականում է 1939թ. «Օզ երկրի կախարդը»: Ֆիլմի վարկանիշը 99 տոկոս է: Երկրորդ հորիզոնականում է Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը», իսկ եռյակը եզրափակում է 2017-ի «Հեռո՛ւ» սարսափ ֆիլմը:

Վերջին տարիների ֆիլմերից առաջին 10-յակում է հայտնվել նաև «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը: 12-րդ տեղում է 2016-ի «Լուսնի լույսը», որը Օսկար է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Հունվարին ԱՄՆ կինոքննադատները 2017-ի լավագույն ֆիլմ ճանաչեցին Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»: Իսկ Rotten Tomatoes կինոռեսուրսը հայտարարել է, որ «Փադինգթոնի արկածները - 2» ընտանեկան կատակերգությունը դրական մեկնաբանությունների ռեկորդ է սահմանել կայքի գոյության ամբողջ ընթացքում:

19:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները