ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանին մատակարարվել է ռուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակ
21:15 19.01.2018

Ադրբեջանին մատակարարվել է ռուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակ

Ադրբեջանին մատակարարվել է ռուսական ռազմական արդի զինտեխնիկայի հերթական խմբաքանակը: Այս մասին հունվարի 19-ին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, որին հղումով փոխանցում է РИА Новости-ին:

«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա միջկառավարական պայմանագրի՝ ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի մատակարարումն Ադրբեջան ընթանում է ըստ ծրագրի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտնի է նաև, որ ռուսական զինտեխնիկայի հերթական խմբաքանակն այսօր՝ հունվարի 19-ին, է հասել Ադրբեջան:

«Բաքվի նավահանգիստ փոխադրված ռուսական ժամանակակից զինտեխնիկայի և ռազմամթերքի համալիր ընդունումից հետո սեղմ ժամկետներում նախատեսվում է դրանց տեղաբաշխումը առաջնագծում տեղակայված զորամասեր»,- նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Day.az-ի

21:15 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները