ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանն «արցունքոտ» հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ին
15:55 20.01.2018

Մխիթարյանն «արցունքոտ» հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 19-ին՝ «Արսենալ» տեղափոխությունից առաջ, հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին և ղեկավարությանը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

ՄՅՈՒ-ի աղբյուրներից լրատվամիջոցին ասել են, որ ակումբում Մխիթարյանին շատ էին համակրում:

«Մենք գիտենք, որ նա այնքան էլ գոհ չէ այն ձևից, թե ինչպես այս գործարքը պարտադրվեց իրեն, սակայն հասկանում է, որ «Արսենալ»-ում ավելի մեծ շանսեր ունի խաղալու»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ, Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ, ինչին որպես հավելավճար կգումարվի լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։

«Իմ պատկերացմամբ այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի»,- ասել էր նա։

Լուսանկարը՝ GoolFM.net-ի

15:55 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները