ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արցախ» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղում հաղթել է «Փյունիկ»-ին
18:15 20.01.2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղում հաղթել է «Փյունիկ»-ին

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվող «Արցախ»-ն այսօր՝ հունվարի 20-ին, անցկացրել է տարվա իր առաջին ընկերական հանդիպումը` մրցելով «Փյունիկ»-ի հետ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ավանի ակադեմիայի արհեստական խոտածածկով դաշտում կայացած խաղում Տիգրան Եսայանի թիմը 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

«Արցախ»-ի կազմում գոլեր են հեղինակել Դավիթ Ասատրյանը և Նարեկ Գյոզալյանը. վերջինս խաղի 73-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը:

Լրատվակայքը նշում է` հաջորդ ընկերական խաղն «Արցախ»-ը կանցկացնի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 23-ին «Բանանց» մարզադաշտում:

18:15 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները