ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թրամփի մասին սկանդալային գրքի հեղինակը հայտարարել է, որ նախագահը դավաճանում է առաջին տիկնոջը
18:35 20.01.2018

Թրամփի մասին սկանդալային գրքի հեղինակը հայտարարել է, որ նախագահը դավաճանում է առաջին տիկնոջը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին պատմող «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքի հեղինակ, ամերիկացի լրագրող Մայքլ Վոլֆը հայտարարել է, որ Թրամփն այժմ էլ է դավաճանում իր կնոջը՝ Մելանյա Թրամփին: Այս մասին գրում է Mediaite-ը, փոխանցում է Tert.am-ը:

Հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ Վոլֆը նշել է, որ գրքում կա մի բան, որում նա միանգամայն համոզված է, սակայն քանի որ այդ փաստը սադրիչ է, նա վերջնական ապացույցներ այդպես էլ չի գտել:

Հեռուստահաղորդավարը հարցրել է, թե արդյոք դա կապ ունի կանանց հետ, և ստանալով Վոլֆից դրական պատասխան՝ ասել է.«Դա ինչ-որ մեկն է, ում հետ նա հիմա քնու՞մ է»:

Դրան ի պատասխան՝ Վոլֆը դրական պատասխան է տվել:

18:35 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները