ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2017-ը դարձել է ամենատաք երեք տարիներից մեկը
18:55 20.01.2018

2017-ը դարձել է ամենատաք երեք տարիներից մեկը

Օդերևութաբանական միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2017 թվականը դարձել է արձանագրված ամենատաք երեք տարիներից մեկը:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքից Panorama.am-ը տեղեկացել է, որ պատմության մեջ ամենատաք տարիներն են եղել 2015-ը, 2016-ը, 2017-ը: Փորձագետները նշում են, որ այս միտումը անվիճելիորեն փաստում է գլոբալ տաքացման մասին, իսկ վերջինս հետևանք է մթնոլորտ արտանետվող մեծ քանակությամբ ջերմոցային գազերի:

Այս պահին տաքության առումով ռեկորդային է 2016 թվականը:

«18 ամենատաք տարիներից 17-ն արձանագրվել է այս հարյուրամյակի ընթացքում: Ջերմացումն առավել վառ արտահայտված է Արկտիկայում, իսկ դա խոր և երկարատև հետևանքներ կունենա ծովերի մակարդակի ու աշխարհի տարբեր ծայրամասերի կլիմայական ռեժիմի վրա»,- հայտարարել է Օդերևութաբանական միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Եթե 1981-2010 թվականների ընթացքում տարեկան միջին ջերմաստիճանը հաշվվում էր 14.3°C, ապա այն 2017-ի դրությամբ ավելացել է 0,46 °-ով:

2017-ի բարձր ջերմաստիճանն ուղեկցվել է բազմաթիվ աղետներով, այն հատկապես թանկ է արժեցել ԱՄՆ-ի վրա, այդ երկիրն անցած տարվա ընթացքում առավել շատ է տուժել կլիմայական ու եղանակային աղետներից՝ ցիկլոներ, ջրհեղեղներ, երաշտ:

18:55 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները