ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցն արժանացել է պատվոգրի
12:55 15.02.2018

Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցն արժանացել է պատվոգրի

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող Ռուզաննա Ալավերդյանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է նախարարի պատվոգրով ու հուշանվերով «Լավագույն աշխատանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ» անվանակարգում: 

Մարզպետ Վահե Հակոբյանը մրցանակը հանձնել է Ռուզաննա Ալավերդյանին, շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:55 15.02.2018

Ամենաշատ ընթերցվածները