ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քաջարան-Կապան ավտոճանապարհին վրացու վարած մեքենան գլորվել է ձորը
13:35 27.02.2018

Քաջարան-Կապան ավտոճանապարհին վրացու վարած մեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 27-ին՝ ժամը 09:51-ին, ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ «Մեղրու սար» կոչվող հատվածում, Mercedes GL 350 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվելով հայտնվել հարակից ձորում, ինչի հետևանքով վարորդ՝ 1988թ. ծնված Զուռադ Էտիպաշվիլիին (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:35 27.02.2018

Ամենաշատ ընթերցվածները