ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱՄՆ-ը և Եվրոպան խախտել են Իրանի հետ կնքած միջուկային գործարքը». Զարիֆ
19:55 05.03.2018

«ԱՄՆ-ը և Եվրոպան խախտել են Իրանի հետ կնքած միջուկային գործարքը». Զարիֆ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին և Եվրոպային Թեհրանի հետ կնքած միջուկային գործարքի պայմանների խախտման մեջ: Խոսքը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին է (ԳՀՀԾ), որը եվրոպական երկրները խախտել են Վաշինգտոնի պատճառով:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Զարիֆի խոսքով այս պահի դրությամբ երկու խումբ խախտել է ԳՀՀԾ-ն՝ ամերիկացիներն ու եվրոպացիները, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, եվրոպացիները՝ ԱՄՆ քաղաքականության պատճառով: Եվրոպացիները մի շարք հարցերում ԱՄՆ քաղաքականության պատճառով չեն կարողացել կատարել ԳՀՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները, հատկապես՝ բանկային հարաբերությունների ոլորտում»,- ասել է Զարիֆը:

Այդ պատճառով, նշել է Զարիֆը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ եվրոպացիներն իրավունք չունեն միջուկային գործարքի մասով պայմաններ առաջարկել այն երկրներին, որոնք լիովին իրականացնում են ԳՀՀԾ-ն:

Լուսանկարը՝ TehranTimes.com-ի 
19:55 05.03.2018

Ամենաշատ ընթերցվածները