ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պեկինը կարող է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառել հայ-իրանական երկաթուղու ծրագիրը
20:15 05.03.2018

Պեկինը կարող է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառել հայ-իրանական երկաթուղու ծրագիրը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին:

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ:

Ցզյան Այմինը նշեց, որ Չինաստանի Առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկելու Չինաստանի Առևտրի նախարարության հետ:

Ցզյան Այմինն իր հերթին հավելեց, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:15 05.03.2018

Ամենաշատ ընթերցվածները