ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինին
13:55 09.03.2018

Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տվել է իր համաձայնությունը՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին մինչև մայիս: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Էնը, փոխանցում է Edaily-ն, որին հղումով վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը:

«ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումները շարունակվում են, մինչև որ Հյուսիսային Կորեան իր խոսքերը գործի վերածի»,- հավելել է Էնը:

ԱՄՆ-ի նախագահի համաձայնությունը Կիմ Չեն Ինին հանդիպելու մասին, հաստատել է նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Ըստ նրա խոսքերի՝ հանդիպման տեղն ու ժամը կհամաձայնեցվի քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ ճնշումներն ու պատժամիջոցները Կորեայի նկատմամբ կպահպանվեն:

Լուսանկարը՝ Express.co.uk-ի

13:55 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները