ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վարչապետը ոչ աշխատանքային 4 օրերն անցկացրել է Արցախում
16:15 12.03.2018

Վարչապետը ոչ աշխատանքային 4 օրերն անցկացրել է Արցախում

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել էր Սյունիքի մարզ` ծանոթանալու նախորդ տարում մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թվականի անելիքներին:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ Կարեն Կարապետյանը Սյունիքից մեկնել է Արցախ:

«Տեղեկությունը մեր զրույցում հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ նշելով, որ Կարեն Կաապետյանը մինչև աշխատանքային օրերի սկսելը լինելու է Արցախում: Արամ Արարատյանը չի կոնկրետացրել, թե ինչ նպատակով է վարչապետը մեկնել Արցախ:

Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը անցած տարվա կարճատև արձակուրդը նույնպես անցկացրեց Արցախում: Ինչ վերաբերում է այս մեկնումին, ապա առջևում Հայաստանում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում և այս ֆոնին նրա այցելությունը Արցախ չափազանց ուշագրավ է»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ Gov.am-ի

16:15 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները