ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ճանապարհաշինական ծրագրերով
18:55 12.03.2018

Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին և China State Construction Engineering կորպորացիայի  փոխնախագահ Սյու Թաոյին։

Ողջունելով Նախարարին` հյուրերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակները՝ ընդգծելով, որ առավելապես հետաքրքրված են Հայաստանում պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ կատարվող  ճանապարհաշինական ծրագրերով։
  
Նշվեց, որ China State Construction Engineering կորպորացիան աշխարհում շատ մեծ ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը 100-ից ավելի երկրներում  շուրջ 5,600 ծրագիր է իրականացրել։ Կառուցում են բարձրորակ, ժամանակակից շենք-շինություններ, օդանավակայաններ, արագընթաց մայրուղիներ ու երկաթուղիներ, թունելներ ու կամուրջներ։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը և առաջարկեց մասնակցություն ունենալ հարավային հատվածի շինարարությանը, որը նույնպես իրականացվում է  պետություն - մասնավոր հատված ձևաչափով։
 
Չարլզ Հայդերը նշեց, որ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մեծ պոտենցիալ ունեն, ուստի հույս ունեն հնարավորին շուտ սկսելու իրենց առաջին ծրագիրը Հայաստանում։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել Նախարարության և չինական կազմակերպության մասնագետների հանդիպում՝ քննարկելու հնարավոր համագործակցության տարբերակներն ու պայմանները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
18:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները