ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանի փողոցներում պլաստիկը վերամշակող սարք կտեղադրվի
20:55 12.03.2018

Երևանի փողոցներում պլաստիկը վերամշակող սարք կտեղադրվի

Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է հունվարի հաղթող նախագիծը՝ Էլինա Հովակիմյանի «Շնորհավորում ենք, Դուք վերամշակեցիք Ձեր պլաստիկը»:

Նախագծի նպատակն է Երևանի տարբեր հասարակական վայրերում մարդկանց պատկերավոր ներկայացնել վերամշակման գործընթացը՝ տեղադրելով այնտեղ հեղինակների կողմից ստեղծված մեքենան և սկսելով վերամշակման գործընթացը հենց տեղում, որպեսզի մարդիկ կարողանան բերել պլաստիկ շշեր, գցել դրանք հատուկ վերամշակման համար նախատեսված սարքավորման մեջ և իրենց իսկ աչքով տեսնել ողջ գործընթացը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի հասարակության լայն շրջանակներում տարածել վերամշակման գաղափարը։

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

20:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները