ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հրայր Թովմասյանը կնշանակվի ՍԴ նախագահ հին Սահմանադրությամբ
16:15 13.03.2018

Հրայր Թովմասյանը կնշանակվի ՍԴ նախագահ հին Սահմանադրությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում, փոխամցում է «Հայկական ժամանակ»-ը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի կազմից Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

 

16:15 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները