ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ընտրություններից հետո բանակցությունները կակտիվանան». Միհրան Հակոբյան
18:15 19.03.2018

«Ընտրություններից հետո բանակցությունները կակտիվանան». Միհրան Հակոբյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս առաջարկություններով, որոնք հիմնված են աշխատանքային փաստաթղթի վրա:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ առաջարկները հնչեցվում են հայտնի երեք սկզբունքների հիման վրա:

Խոսքը պետությունների տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների մասին է: Պատգամավորը նշել է, որ մնացած բոլոր առաջարկները «վարիացիաներ» են, որոնցով ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս:

«Կարևորն այն է, որ Մինսկի խումբը հակամարտության կարգավորումը դիտարկում է վերոնշյալ երեք սկզբունքների ներքո»,- շեշտել է նա:

Միհրան Հակոբյանն ասել է, որ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ պաշտոնական Բաքուն փորձում է ակտիվություն ցուցաբերել, զորավարժություններ է անցկացնում, «բազեների» միջոցով հնչեցնում է իրենց ռազմական հռետորաբանությունը, որը ներքին լսարանին է ուղղված, ինչպես նաև նպատակ ունի շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը:

Լուսանկարը՝ Aniarc.am-ի

18:15 19.03.2018

Ամենաշատ ընթերցվածները