ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նախագահականի ինքնաթիռը կհանձնվի կառավարությանը
21:15 20.03.2018

Նախագահականի ինքնաթիռը կհանձնվի կառավարությանը

Նախագահականի հաշվեկշռից կհանվի ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը և կհանձնվի Կառավարությանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

««ՀՀ Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 1977 թվականի արտադրության 483,3 մլն դրամ սկզբնական արժեքով ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավն /գործարանային համարը՝ 49972/ կամրացվի «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»,- նշված է նախագծի մեջ:

Նշվում է նաև, որ օդանավի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը պետք է ապահովվի մեկամսյա ժամկետում:

21:15 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները