ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը չի միանա փողոցային պայքարին
14:55 21.03.2018

Զարուհի Փոստանջյանը չի միանա փողոցային պայքարին

««Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած փողոցային պայքարին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

«Ես նման խնդիր չեմ դնում որևէ մեկի հետ միավորվելու, որովհետև կուսակցությունն արդեն իսկ միավորում է, քաղաքական միավորում, և միասնություն այստեղ պետք է տեղի ունենա ողջ ազգի կողմից՝ գաղափարի, ծրագրերի և սկզբունքների շուրջ, իսկ ծրագիրը հետևյալը պետք է լինի՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության կանխումը, այլև այս համակարգի ապամոնտաժումը պետք է լինի և նոր համակարգի ներդրումը, իսկ նոր համակարգի ամենակարևոր բաղադրիչը միանշանակ պետք է լինի մեր ազգի բոլոր հատվածների ընտրելու և ընտրվելու իրավունքը վերադարձնելը»,- նշել է Փոստանջյանը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

14:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները