ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16:15 21.03.2018

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:15 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները