ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին
17:35 21.03.2018

ՀՀ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին

Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովակ քաղաքում կանցկացվի ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաև Հայաստանի փրկարարները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի թերթը:

Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր: Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018» վարժանքին մասնակցել 24 փրկարարով՝ քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի, ջրասուզական թիմ՝ 3 հոգի, ղեկավարման կազմ՝ 2 հոգի, գնահատողներ՝ 2 հոգի, միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի: Հայտն արդեն ներկայացված է:

Լուսանկարը՝ EuropeanWesternBalkans.com-ի

17:35 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները