ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանն Արամ Առաջինի հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերին վերաբերող հարցեր
17:55 21.03.2018

Բակո Սահակյանն Արամ Առաջինի հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին, Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանցում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա-ին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

17:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները