ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ն հայտարարել է, որ անպաշտպան է Ռուսաստանի գերձայնային զենքերի դեմ
19:15 21.03.2018

ԱՄՆ-ն հայտարարել է, որ անպաշտպան է Ռուսաստանի գերձայնային զենքերի դեմ

ԱՄՆ օդուժի գեներալ, Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը հանդես է եղել բավական անհանգստացող հայտարարությամբ՝ խոստովանելով, որ Պենտագոնն անպաշտպան է Ռուսաստանի և Չինաստանի ստեղծած գերձայնային զենքերի դեմ, գրում է The Business Insider-ը, փոխանցում է Tert.am-ը։

Չնայած որ գերձայնային զենքերը դեռևս կոնցեպտուալ բնույթ են կրում կամ էլ դեռևս փորձարկման փուլում են, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացրել են բավական հեռատեսական ծրագրեր, գրում է լրատվամիջոցը։

Չինաստանը 2017թ. նոյեմբերին փորձարկել է գերձայնային թռչող սարք, իսկ Ռուսաստանը վերջերս փորձարկել է, նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ «անխոցելի» գերձայնային հրթիռ:

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանն ագրեսիվորեն հետամուտ են լինում գերձայնային հնարավորություններն ընդլայնելուն: Մենք հետևել ենք՝ ինչպես են նրանք փորձարկում այդ հնարավորությունները»,- նշել է Հայթենը Սենատում ունեցած ելույթի ժամանակ:

Երբ հանրապետական սենատորներից մեկը հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ն ինչ պաշտպանական միջոցներ ունի այս զենքերի դեմ, գեներալը պատասխանել է. «Մենք չունենք այնպիսի պաշտպանություն, որն ուղղված է այդ զինատեսակների դեմ»:

Լուսանկարը՝ Wikimedia.org-ի

19:15 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները