ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանի քաղաքապետարանը 2,500 սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցություն է տրամադրում
13:55 22.03.2018

Երևանի քաղաքապետարանը 2,500 սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցություն է տրամադրում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցության և տնտեսական ինտեգրման ծրագրերը: Ըստ այդմ՝ տարեկան ավելի քան 2,500 սիրիահայ ընտանիքներ շրջանառվում են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ծրագրերում:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, որին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, այդ շրջանակում քաղաքապետարանի կողմից հերթական օժանադակությունը ցուցաբերվել է Ավան վարչական շրջանում բնակվող Հովհաննես-Մկրտիչ Կարապետի ընտանիքին: Վերջինիս այցելել և առաջնեկ որդու ծննդյան առթիվ քաղաքապետարանի համապատասխան աջակցությունն է տրամադրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Ավան վարչական շրջանի սոցիալական բաժնի պատասխանատուների հետ:

Սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագրերի ուղղությամբ էլ քաղաքապետարանը համագործակցում է «Հայկական Կարմիր Խաչ», «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» և «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունների հետ: 

Մասնավորապես «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին պայմանագիր են ստորագրել «Ալեպպո Քուիզին» կենտրոնին դրամաշնորհ տրամադրելու մասին, որը կուղղվի սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելուն:

Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը կխթանի նաև հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավմանը հասարակական կյանքում: 

Լուսանկարը՝ Yerevan.am-ի

13:55 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները