ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփի վարչակազմին զարմացրել է Պուտինի հետ հանդիպելու ցանկությունը
19:35 22.03.2018

Թրամփի վարչակազմին զարմացրել է Պուտինի հետ հանդիպելու ցանկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին զարմացրել է այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահը հայտնել է Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպում ակնկալելու մասին։ Թեմայի վերաբերյալ գրել է The Washington Post-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է -ը։

Աղբյուրի ունեցած տվյալների համաձայն՝ սա անսպասելի հայտարարություն էր Սպիտակ տան աշխատակիցների համար, քանի որ Մոսկվա զանգահարելուց առաջ երկու առաջնորդների հանդիպման մասին խոսակցություն չի եղել։

Ինչպես նշել են թերթի զրուցակիցները՝ նախագահների գրաֆիկները մոտ ժամանակում չեն հատվում՝ ընդհուպ «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որը կանցկացվի նոյեմբերին՝ Արգենտինայում։

Լրատվակայքը հիշեցրել է, որ մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ ապագայում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինին: Նախագահների հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Զրույցի ժամանակ Թրամփը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
 
Լուսանկարը՝ NYTimes.com-ի
19:35 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները