ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արոնյանը դարձյալ պարտվեց Կրամնիկին
13:55 23.03.2018

Արոնյանը դարձյալ պարտվեց Կրամնիկին

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտություն է կրել:

10-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Կրամնիկի հետ, պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը հանձնվել է: 

Արոնյանն այս մրցապայքարի բոլոր տուրերում առավելությամբ չի փայլել: Հայկական շախմատի առաջատարը խաղերն ավարտել է պարտությամբ կամ ոչ ոքիներով: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ընդհանուր մրցաշարը կազմված է 14 տուրից: Բոլոր մրցակիցները խաղալու են յուրաքանչյուրի հետ 2-ական անգամ: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Լուսանկարը՝ StlPublicRadio.org-ի

13:55 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները