ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ-ում ԵՄ դեսպանը հետ է կանչվել
14:35 23.03.2018

ՌԴ-ում ԵՄ դեսպանը հետ է կանչվել

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտնել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների որոշման մասին, այն է՝ հետ կանչել Եվրամիության դեսպան, գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին Ռուսաստանից:

Բացի այդ, նշվել է, որ Եվրամիության մի շարք երկրներ հավանական է հետ կանչեն իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին ՌԴ-ից՝ Սկրիպալի հնչեղ գործի պատճառով:

Bloomberg պարբերականը, իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է, որ Լոնդոնն է ցանկանում, որպեսզի եվրոպական երկրների դեսպանները չաշխատեն Ռուսաստանում, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Թերեզա Մեյի պահանջն է եղել Եվրամիության դեսպանին հետ կանչելը, այս ամենի իրագործման համար Մեծ Բրիտանիան հայտնել է չափազանց գաղտնի հետախուզական տվյալներ՝ դաշնակիցների մասին:

Լուսանկարը՝ Gazeta.ru-ի

14:35 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները