ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Միլանում մատուցողուհին հրաժարվել է սպասարկել Իտալիայի վարչապետի թեկնածուին և ազատվել աշխատանքից
21:15 23.03.2018

Միլանում մատուցողուհին հրաժարվել է սպասարկել Իտալիայի վարչապետի թեկնածուին և ազատվել աշխատանքից

Իտալական Միլանում վերջերս սրճարանում աշխատանքի ընդունված մատուցողուհին ազատվել է աշխատանքից, քանի որ հրապարայակնորեն հրաժարվել է սպասարկել Իտալիայի վարչապետի թեկնածու և «Լիգա» քաղաքական կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիին՝ ռասիստ անվանելով նրան։ Միջադեպին անդրադարձել է Milano.repubblica.it կայքը, փոխանցում է Tert.am-ը։

Նշվում է, որ մատուցողուհու մայրը գրառում է արել Facebook-ում՝ իր դստերն աշխատանքից ազատելու մեղավոր անվանելով Սալվինիին։ Գրառումն անմիջապես հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում՝ առաջացնելով նրանց զայրույթը։

Հաստատության տերերն իրենց հերթին հայտնել են, որ աղջիկն ինքն է մեղավոր և որ նա ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորել՝ հրաժարվելով սպասարկել հաճախորդին քաղաքական համոզմունքների հիման վրա, վիճել է իր գործընկերների հետ, այնուհետև լքել աշխատավայրը։

Ինչպես սոցցանցում գրել է Սալվինին, ինքը ոչ մի կապ չունի աղջկան աշխատանքից ազատելու հետ և անպայման կվերադառնա այդ սրճարան՝ մեկ այլ պաղպաղակ փորձելու համար։

21:15 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները