ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արգենտինա-Իտալիա` 2:0, Գերմանիա-Իսպանիա` 1:1
15:15 24.03.2018

Արգենտինա-Իտալիա` 2:0, Գերմանիա-Իսպանիա` 1:1

Մարտի 23-ին Արգենտինան «Էթիհադ» ստադիոնում ուժերը չափեց Իտալիայի հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմն առանց Մեսսիի երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սկուադրա աձուրայի» դարպասը: 

Խաղի հաշիվը բացվեց 75-րդ րոպեին: Ջովանի Լո Չելսոյի փոխանցումից հետո գոլ խփեց Էվեր Բանեգան: Տասը րոպե անց Մանուել Լանսինին կրկնապատկեց նոմինալ տանտերերի առավելությունը: 

Հանդիպման դիտարժան պահերը՝ այստեղ:

Զուգահեռաբար ընթացած Գերմանիա-Իսպանիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1: 6-րդ րոպեին Ռոդրիգոյի խփած գոլին 35-րդ րոպեին պատասխանեց Թոմաս Մյուլերը: 

Խաղի 53-րդ րոպեին Գերմանիայի ընտրանու կազմում վնասվածք ստացավ Սամի Խեդիրան: Վերջինիս փոխարինեց Իլկայ Գյունդողանը: 

Դիտարժան պահերը՝ այստեղ

Լուսանկարը՝ Youtube-ից

15:15 24.03.2018

Ամենաշատ ընթերցվածները