ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Bentley-ն կարտադրի իր առաջին էլեկտրական մոդելը
13:35 27.03.2018

Bentley-ն կարտադրի իր առաջին էլեկտրական մոդելը

Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերության արտադրած առաջին էլեկտրական մոդելը լինելու է չորսդռնանի կուպեն՝ կառուցված Porsche Mission E ագրեգատների հիմքով:

Ինչպես նշում է motor.ru-ն, որին հղումով փոխանցում է Tert.am-ը, մոդելը կառանձնանա Bentley-ի համար միանգամայն նոր դիզայներական լուծումներով:

«Իհարկե հաջորդ քայլը լինելու է էլեկտրական մոդելի՝ բացառիկ Bentley-ի ստեղծումը: Այն պետք է լինի միանգամայն նոր, թարմ մշակում, միանգամայն այլ չափերով»,- նշել է ընկերության գլխավոր դիզայներ Շտեֆան Զիլաֆը:

Հատկանշական է, որ նորույթը չի կրկնօրինակելու ավելի վաղ Bentley-ի ներկայացրած էլեկտրական կոնցեպտ քարերից ոչ մեկի դիզայնը:

Լուսանկարը՝ Ecotechnica.com.ua-ի

13:35 27.03.2018

Ամենաշատ ընթերցվածները