ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զատկին ընդառաջ թանկացումներ են սպասվում
17:15 27.03.2018

Զատկին ընդառաջ թանկացումներ են սպասվում

Նախքան Զատկի տոնը «Հայկական ժամանակ»-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել Երևան քաղաքի կենտրոնական խանութներում և գետնանցումներում նստող անհատ վաճառողներից՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ են սպասվում Զատկի տոնական սեղանի ուտեստների, ձվի և կանաչու գներում: Օրաթերթում կարդում ենք.

«Անհատ վաճառողները կանաչին տարբեր գներով են վաճառում: Օրինակ՝ թարխունը մի տեղում արժե 80 դրամ, համեմը և սամիթը՝ 100 դրամ: Մի քանի մետր այն կողմ անհամեմատ էժան է՝ թարխունը 50 դրամ է, համեմը՝ 80: Կանաչի վաճառող կանանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի ամենաէժան վաճառողներից է, սակայն շուտով ինքն էլ ստիպված կթանկացնի, քանի որ կողքի գյուղերից է բերում, իսկ այնտեղ սովորաբար Զատկին ընդառաջ գները կրկնապատկվում են.«Թարխունի գինը կտատանվի 100-ից 120 դրամի սահմաններում, եթե ոչ ավելի, մնացածն էլ կթանկանա, նաև տնական ձուն կթանկացնեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ձվին, խանութներում այն համեմատաբար էժանացել է և արժե 65, 70, 80 դրամ՝ կախված չափից: Մի քանի օր առաջվա համեմատությամբ բոլորը 5 դրամով էժանացել են: Կանաչեղենը՝ սամիթը և համեմը, 100 դրամ են, խառը կանաչին՝ 150:

Մաշտոցի պողոտայի Փակ շուկայում իշխան ձուկը թանկացել է 50 դրամով, վաճառողուհին մեզ հայտնեց, որ մի որոշ ժամանակ առաջ էր 50 դրամով էժանացել, նորից թանկացրեցին: Զատկի տոնական սեղաններից անբաժան իշխանի մեկ կիլոգրամը 1,840-ից դարձել է 1,890 դրամ: Նշենք, որ 100 դրամով էժանացել է խոզի միսը:

Սրանք այսօրվա գներն են: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշում է ապրիլի 1-ին: Վաճառողների հավաստմամբ ավելի մեծ թանկացումներ չեն լինի»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

17:15 27.03.2018

Ամենաշատ ընթերցվածները