ԱՎԵԼԻՆ

Հասարակական

1 տարում ՀՀ-ում 1622 աղբանոց է մաքրվել
18:35 29.03.2018

1 տարում ՀՀ-ում 1622 աղբանոց է մաքրվել

2018 թվականի մարտ ամսվա դրությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանում արձանագրված 2,031 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1,622-ը: ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ այս մասին գործադիրի մարտի 29-ի նիստին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դեռևս փակման է ենթակա 108 աղբանոց:

Վարչապետը հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ՝ միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։

«Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,- ասել է Վարչապետը։

18:35 29.03.2018

Ամենաշատ ընթերցվածները