ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքմենստանում կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները
19:15 03.04.2018

Թուրքմենստանում կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները

2018-ի մարտից Թուրքմենստանի պետհաստատություններում աշխատող կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները, ինչպես նաև գունաթափել մազերն ու ոսկե զարդեր կրել: Չի թույլատրվում նաև թարթիչների և եղունգների արհեստական աճեցումը:

Այս որոշման համաձայն` Թուրքմենստանի մաքսատները դադարել են գունաթափման և բաց գույների ներկերի ներկրումը, հայտնում են «Թուրքմենստանի խրոնիկաները», փոխանցում է Rferl.org-ը:

Արգելվել է նաև եղունգների և թարթիչների արհեստական աճեցման համար անհրաժեշտ նյութերի ներկրումը:

Արդյունքում երկրում կանանց համար առկա նմանատիպ ապրանքները թանկացել են 50 տոկոսով:

Ապրիլից խանութներից կանհետանան մազերի գունաթափման միջոցներն ու եղունգների գելերը:

Լուսանկարը՝ Rferl.org-ի

19:15 03.04.2018

Ամենաշատ ընթերցվածները