ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անցկացվել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլը
12:35 04.04.2018

Անցկացվել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 29 -ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը»: Փառատոնին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի թվով 126 աշակերտ: Մրցույթի հանրապետական փուլում Սյունիքի մարզը ներկայացնող 7 աշակերտներից 4-ը իրավունք ստացան մասնակցելու «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնի» գալա համերգին: Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Այս տարի փառատոնը կրում էր «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը, որը նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազատագրական պայքարին: 

Փառատոնն անցկացվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

12:35 04.04.2018

Ամենաշատ ընթերցվածները