ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Facebook-ը սքանավորում է Messenger-ի բոլոր անձնական հաղորդագրություններն ու նկարները
13:15 05.04.2018

Facebook-ը սքանավորում է Messenger-ի բոլոր անձնական հաղորդագրություններն ու նկարները

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը նոր հարցազրույցում խոստովանել է, որ սոցկայքը սքանավորում է Messenger հավելվածի միջոցով ուղարկվող ու ստացվող բոլոր հաղորդագրությունները, լուսանկարներն ու ակտիվ հղումները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ միլիարդատերն ընդգծել է, որ դա արվում է միայն այն պատճառով, որ իրենք վստահ լինեն, որ այդ հաղորդագրությունները կամ լուսանկարները համապատասխանում են ընկերության սահմանած էթիկական չափանիշներին:

Facebook Messenger-ի խոսնակը իր հերթին հավելել է, որ եթե, օրինակ, Messenger-ով լուսանկար է ուղարկվում, ապա ավտոմատացված համակարգերը սքանավորում են այն պարզելու համար դրանում որևէ սխալ բան կա, թե չէ:

«Նույնն արվում է նաև ուղարկված հղումների դեպքում: Մենք այն սքանավորում ենք ստուգելու համար դրանցում վիրուսների առկայությունը:

Facebook-ն այս ավտոմատացված գործիքները ստեղծել է մեր հարթակում հայհոյախոսությունը կանխելու համար»,- նշել է Facebook Messenger-ի խոսնակը, փոխանցում է Tert.am-ը:

Պարբերականը նկատում է, որ նոր բացահայտումն է՛լ ավելի կուժեղացնի միլիոնավոր օգտատերերի` Facebook-ի նկատմամբ ունեցած կասկածները:

Լրատվակայքը հիշեցնում է, որ վերջերս հայտնի էր դարձել, որ ընկերությունը 2016թ. ավելի քան 50 մլն օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությանը, որն էլ իր հերթին այդ տվյալներն օգտագործել է հօգուտ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի: Դրանից հետո բազմաթիվ օգտատերեր նախընտրել են ջնջել իրենց ֆեյսբուքյան էջերը:

Օգտատերերի անվստահությունը Facebook-ի նկատմամբ ավելի է խորացել, երբ հայտնի է դարձել, որ ընկերությունը տարիներ շարունակ հավաքել է Android-ով գործող սարքերի օգտատերերի զանգերն ու հաղորդագրությունները:

13:15 05.04.2018

Ամենաշատ ընթերցվածները