ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ադրբեջանը հեռուստաալիք կբացի Թուրքիայում
18:15 09.04.2018

Ադրբեջանը հեռուստաալիք կբացի Թուրքիայում

Ադրբեջանում խոշորագույնը համարվող Global Media մեդիահոլդինգը լրատվական ալիք կբացի Թուրքիայում: Ներկայումս ինտենսիվ աշխատանք է տարվում շենքում, որտեղ տեղակայված են Cine 5 և Kanal 6 հեռուսատաալիքները, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Global Media-ն ունի 8 հեռուստաալիք, 4 առցանց-պորտալ և 2 թերթ: Մեդիախումբը ծրագրում է Թուրքիայում երկարաժամկետ բիզնես կառուցել և համագործակցության է հրավիրում հայտնի հեռուստահաղորդավարների և լրագրողների:

Նոր հեռուստաալիքը կկոչվի TR24 և կմրցակցի շուկայի այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպիսիք են՝ NTV-ն, CNN Türk-ը, Habertürk-ը և այլն: Global Media-ն Թուրքիայում նոր հեռուստաալիքի ստեղծման համար արդեն 4 մլն դոլար է ծախսել և ծրագրում է ավելացնել ներդրումները:

Լուսանկարը՝ 1News.az-ի

18:15 09.04.2018

Ամենաշատ ընթերցվածները