ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Յուլյա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից՝ տեղափոխվելով «անվտանգ վայր»
17:35 10.04.2018

Յուլյա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից՝ տեղափոխվելով «անվտանգ վայր»

Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյա Սկրիպալը, դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից և տեղափոխվել է «անվտանգ վայր»: Այդ մասին հաղորդել է BBC-ն, որին վկայակոչում է Tert.am-ը:

Յուլյա Սկրիպալին դուրս են գրել դեռ ապրիլի 9-ին: Սերգեյ Սկրիպալը դեռ մնում է հիվանդանոցում, բայց նրա վիճակն «արագ բարելավվում է», հավելել է BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր Յուլյա և Սերգեյ Սկրիպալների առողջական վիճակի բարելավման մասին:

Հիշեցնենք՝ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:

Լուսանկարը՝ TheAustralian.com.au-ի

17:35 10.04.2018

Ամենաշատ ընթերցվածները