ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

««Հյուսիսային հոսքագիծ - 2»-ն առանց ուկրաինական միջանցքի անհնար է». Անգելա Մերկել
19:15 10.04.2018

««Հյուսիսային հոսքագիծ - 2»-ն առանց ուկրաինական միջանցքի անհնար է». Անգելա Մերկել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքագիծ - 2»-ն այնքան էլ մաքուր տնտեսական նախագիծ չէ: Կանցլերն առաջին անգամ ընդունել է նախագծի իրականացման համար քաղաքական գործոնների՝ կարևոր դեր խաղալու հանգամանքը:

«Ես հստակ ընդգծել եմ, որ «Հյուսիսային հոսքագիծ - 2»-ի կայացումն առանց ուկրաինական միջանցքի դերակատարության մասով հստակեցման մեր տեսանկյունից անհնար է»,- ասել է Կանցլերն ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ տված մամլո ասուլիսում:

«Այդիսկ պատճառով, ինչպես տեսնում եք, սա («Հյուսիսային հոսքագիծ - 2»-ը՝ Zangezur.TV) ոչ մաքուր տնտեսական նախագիծ է, որտեղ կարևոր դերակատարում ունեն նաև քաղաքական գործոնները»,- նշել է Անգելա Մերկելը:

Լուսանկարը՝ Reuters-ի

 
19:15 10.04.2018

Ամենաշատ ընթերցվածները