ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14:15 16.04.2018

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
14:15 16.04.2018

Ամենաշատ ընթերցվածները