ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանը՝ իր վարչապետության մասին
15:15 16.04.2018

Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանը՝ իր վարչապետության մասին

Հայաստանի պաշտոնաթող նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա»-ին, որտեղ անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին՝ ասելով, որ «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն», փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Լրագրողի դիտարկմանը, թե օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Հայաստանի երրորդ նախագահն արձագանքել է․«Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել:

Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»:

Երևանում ապրիլի 16-ի առավոտյան սկսվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անհնազանդության գործողությունները, որոնց անցնել կոչ արեց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքի ժամանակ:

Մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար է, արդեն փակվել են տասնյակ փողոցներ:

Լուսանկարը՝ B24.am-ի 
15:15 16.04.2018

Ամենաշատ ընթերցվածները