ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ցուցարարներին իրավական աջակցության համար ՓՊ-ում փաստաբանների խումբ է ձևավորել
14:35 17.04.2018

Ցուցարարներին իրավական աջակցության համար ՓՊ-ում փաստաբանների խումբ է ձևավորել

Տեղեկացնում ենք, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես հայտնում են Պալատի մամուլի ծառայությունից` փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792:

Ապրիլի առավոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 29 քաղաքացիներ, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ նույն աղբյուրի՝ բերման ենթարկվածները մեղադրվում են վարչական իրավախախտումների մեջ:

14:35 17.04.2018

Ամենաշատ ընթերցվածները