ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գլխավոր դատախազության շենքը շրջափակված է
15:15 17.04.2018

Գլխավոր դատախազության շենքը շրջափակված է

Ցուցարարները հասել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: 15 հոգի կամավոր՝ Դավիթ Սանասարյանի հետ միասին շրջափակել են դատախազության գլխավոր մուտքը: Նիկոլ Փաշինյանը տեղափոխվեց հետևի մուտքի մոտ շրջափակելու նպատակով: Ցուցարարներից մի քանիսն էլ մնացին այստեղ, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Հիշեցնենք, որ Փաշինյանը ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ ցուցարարները շարժվելու են այլ պետական կառույցների ուղղությամբ՝ փորձելով պարալիզացնել դրանց աշխատանքը: Նա կոչ էր արել Հայաստանի բոլոր քաղաքներում և մարզերում իրականացնել համանման գործողոթյուններ:

Լուսանկարը՝ Armtimes.com-ից

15:15 17.04.2018

Ամենաշատ ընթերցվածները