ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում
11:55 18.04.2018

Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 17-ի երեկոյան հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ անդրադառնալով կոնկրետ գործողություններին՝ Փաշինյանը նշեցոր իրենք որդեգրել են ցանցային մեթոդիսկ շարժման տանող ուժը յուրաքանչյուր քաղաքացին էՆրա խոսքով շարժումն ունի մեկ առաջնորդորը յուրաքանչյուր քաղաքացին էՓաշինյանը շեշտեցոր իրենք այդ քայլերով պատրաստվում են իրականացնել ոչ բռնի թավշյա հեղափոխությունՆա հայտնեց նաևոր պատրաստվում են ձևավորել շարժման ղեկավար կոմիտեներորոնք կգործեն Հանրապետության տարբեր վայրերում:

«Պարտադիր չէ Ֆրանսիայի հրապարակում գիշերելըԿարծում եմոր շարժման մասնակիցները վաստակել են այս օրը տանը գիշերելու իրավունքը»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև քաղաքագետ Արմեն Գրիգորյանըով նշեցոր օրվա ընթացքում գործողություններ են իրականացրելսակայն երբեմն կարծիքներ են հնչելթե կա այնպիսի տրամադրությունթե գործողությունների ընթացքում միայնակ են եղելԳրիգորյանը վստահեցրեցոր դա այդպես չէ:

«Բոլորս պահպանում ենք խաղաղ ցույցերի և հանրահավաքների սկզբունքները, և դրանք չեն խախտվումՈրևէ մեկը եթե բռնության է դիմումպետք է նրան մեկուսացնելչթողնելոր նման գործողություններ իրականացնիՊետք է կատարել այն ամենըինչը համապատասխանում է խաղաղ անհնազանդության պայքարի սկզբունքներին»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը

Ելույթներով հանդես եկան նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Արայիկ ՀարությունյանըՍասուն ՄիքայելյանըՏիգրան Ավինյանը:

Հանրահավաքն ավարտվեց երթով:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

11:55 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները