ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանության բաժին է տարվել 66 ցուցարար
14:55 18.04.2018

Ոստիկանության բաժին է տարվել 66 ցուցարար

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել  բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: 

Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Ոստիկանները մեծաթիվ ուժերով փորձում էին բացել Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը. նրանք օղակել էին հրապարակը: Այնտեղից ավտոբուսով երիտասարդներ են տեղափոխվել ոստիկանության բաժին:

Լուսանկարը՝ Mamul.am-ի

14:55 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները