ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի
19:55 18.04.2018

Բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի

Այսօր ժամը 15։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ բերման ենթարկվածների թվում 20 անչափահաս կա։

Ոստիկանության շտաբի պետը նշել է, որ 87 բերման ենթարկվածներից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք։

«54 անձի մասով ստուգվում է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու հարցը, կատարվում են քննչական գործողություններ․ փողոցները փակելով հասարակական կարգ են խախտել, ոստիկանությունը չի հանդուրժում դա»,- ասել է Ոստիկանության շտաբի պետը։

19:55 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները