ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վանես Մարտիրոսյանը կմրցի բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ
12:55 19.04.2018

Վանես Մարտիրոսյանը կմրցի բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) բոլոր վարկածներով Միջազգային խորհրդատվական միության (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը մարտ կանցկացնի Վանես Մարտիրոսյանի հետ, ով ներկայացնում է ԱՄՆ-ն։ Այս մասին գրում է Boxingnewsonline պարբերականը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

31-ամյա ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 40 մարտ է անցկացրել. դրանց շարքում կա 36 հաղթանակ, երեք պարտություն, իսկ մարտերից մեկը ոչ ոքի է ավարտվել, գրում է «Sputnik Արմենիա»-ն։ Գոլովկինի 37 հաղթանակից 33-ը նոկաուտով է։

Պարբերականի տեղեկության համաձայն՝ մարտը տեղի կունենա StubHub Center–ում` Կարսոնում։ WBC-ն ու WBA-ը որոշել են մարտը որպես տիտղոսային անցկացնել, սակայն IBF սպառնում է զրկել մարզիկին չեմպիոնի կոչումից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստ է հաղթանակել բարդ մարտում ու Instagram-ում մարտի աֆիշներն էր հրապարակել` մեկնաբանելով այն։

«Պատրաստվում եմ ցնցել ամբողջ աշխարհը»,- գրել է Մարտիրոսյանը։

Լուսանկարը՝ LATimes.com-ի

12:55 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները