ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շարունակելու ենք բերման ենթարկել ցուցարարներին. Ոստիկանություն
13:35 19.04.2018

Շարունակելու ենք բերման ենթարկել ցուցարարներին. Ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:  Այս մասին ասված է ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «Հայկական ժամանակ»-ը:

«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասված Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 19-ի վաղ առավոտվանից սկսած ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ Նրանք այստեղ են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչով:

Պատգամավորն ապրիլի 18-ի հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ապրիլի 19-ի ժամը 8-ից սկսած ցուցարարները փորձելու են արգելափակել մի շարք կառավարական շենքերի մուտքերը։

Ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 12։00 դրությամբ բերման է ենթարկվել 87 մարդ՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։

Ապրիլի 19-ին կայանալու է վարչապետ Սերժ Սարգսյանի վարած կառավարության առաջին նիստը, սակայն այն տեղի չի ունեցել սահմանված ժամին:

13:35 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները