ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Անցնող շաբաթ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ
13:55 21.04.2018

Անցնող շաբաթ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2,500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

13:55 21.04.2018

Ամենաշատ ընթերցվածները