ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԱԱԾ տնօրենը հարցազրույց է տվել
15:15 23.04.2018

ՀՀ ԱԱԾ տնօրենը հարցազրույց է տվել

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Պարոն Կուտոյան, վերջին օրերի ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով իր մտահոգությունն էր հայտ­նում Հա­յաստանում ձևա­վոր­ված լարված մթնոլորտի և դրանով պայմանավորված ՀՀ ազգային անվտան­­գու­թյանը սպառնացող միտումների ձևավորման ու ակտիվացման կապակցությամբ։ Ծա­­ռայության բերումով որպես հանրապետության ներսում և դրսում տիրող օպերատիվ իրա­վի­ճա­­կին առավել տեղեկացված պաշտոնյաներից մեկը՝ կմանրամասնեք, թե ինչով են պայմանա­վոր­­ված այդ մտահոգությունները։

-Ինչպես գիտեք՝ ՀՀ Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազ­գա­յին անվտանգու­թյան ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծ­ման հա­մար, որոնցից առաջնահերթ գործառույթների թվում են մեր ինքնիշ­խա­նության, պե­տա­կան սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահ­մանադրական կար­գի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շա­հե­րի ապահովումը, հան­­րապետության պաշտպանունակության ամրապնդումը։

Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում և արտերկրում տեղի ունե­ցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյուն­քում մշտապես իրականացրել և ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտան­­գությանն սպառնացող վտանգների կանխատեսման և դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հա­յաս­տանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված և հետևո­ղական աշխատանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը և պետականու­թյան, համախմբվածության և Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափար­նե­րի կարևորումը։

Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդա­պատ­­ճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախ­­տել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ պետության հիմքերին։

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք այստեղ:

Լուսանկարը՝ Aniarc.am-ի

15:15 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները