ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Լիվերպուլ»-ը ջախջախեց «Ռոմա»-ին
18:15 25.04.2018

«Լիվերպուլ»-ը ջախջախեց «Ռոմա»-ին

Ապրիլի 24-ին կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդում», «Լիվերպուլ»-ը ֆանտաստիկ հաղթանակ տարավ «Ռոմա»-ի նկատմամբ: «Մերսիսայդցիներն» առավելության հասան 5:2 հաշվով:

Թիմի կազմում երեկ հատկապես փայլեց Մոհամեդ Սալահը: Եգիպտացին 2 գոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջում: Նա աչքի ընկավ 35 և 45-րդ րոպեներին: 2 դեպքում էլ գոլային փոխանցումը կատարել էր Ռոբերտո Ֆիրմինոն, ով ևս հիանալի հանդիպում անցկացրեց: 2-րդ խաղակեսի սկզբում Սալահն ինքը գոլային 2 փոխանցում կատարեց: Նախ 56-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ Սադիո Մանեն, ապա 61-րդ րոպեին՝ Ֆիրմինոն: 68-րդ րոպեին Ջեյմս Միլների փոխանցումից հետո Ֆիրմինոն հաշիվը դարձրեց 5:0:

«Ռոմա»-ն, սակայն, ցույց տվեց, որ հեշտ չի հանձնվելու: 81-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Էդին Ջեկոն: 85-րդ րոպեին էլ 11-մետրանոցը հստակ իրացրեց Դիեգո Պերոտին. 5:2: Քառորդ եզրափակչում էլ «Ռոմա»-ն առաջին խաղում մրցակցի հարկի տակ պարտվել էր 3 գնդակի տարբերությամբ՝ 4:1 զիջել էր «Բարսելոնա»-ին, իսկ պատասխան խաղում կարողացավ հաղթել 3:0 ու դուրս գալ կիսաեզրափակիչ:

«Ռոմա»-ի ու «Լիվերպուլ»-ի պատասխան հանդիպումը Հռոմում կկայանա մայիսի 2-ին:

Ապրիլի 25-ին տեղի կունենա կիսաեզրափակիչ մյուս խաղը: Մրցաշարի վերջին 2 տարիների գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդ»-ը կհյուրընկալվի «Բավարիա»-ին:

Լուսանկարը՝ ThisIsAnfield.com-ի

18:15 25.04.2018

Ամենաշատ ընթերցվածները