ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շառլ Ազնավուրը բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա
19:15 26.04.2018

Շառլ Ազնավուրը բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա

Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով նախօրեին հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկը, բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա, հայտնել է gazeta.ru-ն, փոխանցում է Tert.am-ը:

«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է: Նրա մեջքը բռնվել էր, բայց հիմա նա իրեն նորմալ է զգում»,- պատմել են արտիստի ներկայացուցիչները:

Նրանք հավելել են, որ Փարիզում Ազնավուրին հոսպիտալացնելու կարիք չի առաջացել:

Լրատվակայքը հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել էր, դրա համար միջոցառումը ստիպված չեղարկվել է: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր:

Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ:

Լուսանկարը՝ News.am-ի

19:15 26.04.2018

Ամենաշատ ընթերցվածները